Կարևոր իրադարձություններ

Արքայազն Հարին չի ցանկանում 42 մլն դոլարանոց կարողությունը պաշտպանող ամուսնական պայմանագիր կնքել հարսնացուի հետ

17 Մարտ, 2018 13:46
Արքայազն Հարին չի ցանկանում 42 մլն դոլարանոց կարողությունը պաշտպանող ամուսնական պայմանագիր կնքել հարսնացուի հետ

Արքայազն Հարիի և ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի՝ մայիսին կայանալիք հարսանիքը շարունակում է մնալ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հայտնի է դարձել, որ արքայազնը, ով 42 մլն դոլար կարողության տեր է, չի պատրաստվում ամուսնական պայմանագիր կնքել սիրելիի հետ:

The Daily Mail-ի հաղորդմամբ, Հարիի մտերիմ ընկերներից մեկը պատմել է, որ Հարիի մտքով չի էլ անցել կարողությունը պաշտպանելու համար նմանատիպ պայմանագիր կնքել:

Նրա ընկերը պատմել է, որ արքայազնը վստահ է, որ իր ամուսնությունը հարատև է լինելու, և պայմանագիր կնքելու անհրաժեշտություն չկա:

Աղբյուրը հավելում է, որ ամուսնական պայմանագրի կնքումից հրաժարվել էր նաև Հարիի ավագ եղբայրը՝ արքայազն Ուիլյամը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին