Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն 30 մլն եվրո կհատկացնի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համար

17 Մարտ, 2018 13:31
ԵՄ-ն 30 մլն եվրո կհատկացնի Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համար

ԵՄ-ն Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրներին 30 մլն եվրո կհատկացնի մարդասիրական օգնության եւ տարածաշրջանում բնական աղետների հետ կապված միջոցառումների իրականացման համար: Այս մասին հայտարարել է Շվեյցարիայի Մարդասիրական օգնության եւ ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Քրիստոս Ստիլիանիդիսը, Կոլումբիա պաշտոնական այցի ընթացքում, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

«Այսօր ԵՄ-ի հանձնառությունը` աջակցելու Լատինական Ամերիկայի երկրներին, ինչպես երբեւէ ուժեղ է: Կոլումբիայում մեր նոր ֆինանսական աջակցությունը երկու նպատակ ունի` հաղթահարել հակամարտության տարիներին հումանիտար աղետի հետեւանքները եւ օժանդակել տարածաշրջանում բնական աղետներին արձագանքման պատրաստակամությանը»,-ասել է նա:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին