Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

17 Մարտ, 2018 12:27
Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն հրավիրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելությունը:

Սպասվում է, որ Բրիստոուին կտեղեկացվի Մեծ Բրիտանիայից 23 ռուս դիվանագետների արտաքսման հետ կապված Մոսկվայի պատասխան գործողությունների մասին 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեծ Բրիտանիայում թունավորել են 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝  33-ամյա Յուլիային: Բրիտանական կառավարությունն այս միջադեպի համար պատասխանատու է համարում Ռուսաստանին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերջնագիր էր ներկայացրել՝ բացատրելու, թե ինչպես է ռուսական քիմիական զենքն օգտագործվել բրիտանական հողում ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի սպանության փորձի համար: Պատասխան չստանալով՝ Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու և Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին:  

 

Լրահոս

Դիտել ավելին