Կարևոր իրադարձություններ

Մեքենայից կրակոցներ էր արձակել, գնդակը դիպել էր շենքի պատուհանին (տեսանյութ)

17 Մարտ, 2018 11:06
Մեքենայից կրակոցներ էր արձակել, գնդակը դիպել էր շենքի պատուհանին (տեսանյութ)

Մարտի 13-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ գիշերը կրակել են Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի ուղղությամբ:  

Գնդակը անցնելով պատշգամբի արգելապատնեշը, կոտրել էր երկշերտ ապակու դրսի շերտն ու մնացել պատշգամբի դռան մեջ։ Ըստ տուժողի՝ լսվել էր 2-3 կրակոց։ 

Գնդակն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Ըստ եզրակացության՝ կրակել էին 7,62մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակից։

Մարտի 14-ին, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։

Ալբերտ Խոջոյանը հայտնաբերվել է Խորենացի փողոցի իր բնակարանից և խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Էրեբունու բաժին։

Բաժնում նա ոստիկաններին հայտնել է, որ հրազենը պատկանել է պապին և պատահաբար է կրակել։ Ոստիկանների ունեցած նախնական տեղեկություններով, մարտի 13-ի գիշերը, Խոջոյանը եղել էր անսթափ վիճակում։

Նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել է և առգրավվել է 1519 համարի «Նագան» տեսակի ատրճանակը, որը փաթեթավորվեց և ուղարկվեց դատաձգաբանական փորձաքննության։

Ալբերտ Խոջոյանը ձերբակալված է։ Քննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին