Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ մի խումբ սենատորնոր Թրամփի վարչակազմից պահանջել են արգելափակել «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի ծրագիրը

17 Մարտ, 2018 10:45
ԱՄՆ մի խումբ սենատորնոր Թրամփի վարչակազմից պահանջել են արգելափակել «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի ծրագիրը

ԱՄՆ հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների մի խումբ սենատորներ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջել են արգելափակել «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի ծրագիրը: Այս մասին հայտնում է The Washington Examiner-ը:

«Մենք մտահոգված ենք, որ «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի շինարարությունը շարունակվում է, մենք դեմ ենք դրան: Նախագահի վարչակազմը պետք է օգտագործի իր բոլոր միջոցները խողովակաշարի շինարարությունը կանխելու համար»,- նշված է սենատորների դիմումի մեջ:

Սենատորները վստահ են, որ որ եթե ծրագիրն իրականացվի, «ամերիկյան դաշնակիցները և գործընկերները Եվրոպայում ավելի շատ կհայտնվեն Ռուսաստանի ազդեցության տակ»:

Դիմումի հեղինակները կոչ են անում օգտագործել «բոլոր հասանելի գործիքները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին