Կարևոր իրադարձություններ

Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել

17 Մարտ, 2018 10:37
Լոս Անջելեսում հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել

Լոս Անջելեսի Վելի Գլեն շրջանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 հայ է սպանվել: Այս մասին հայտնում է dailynews.com-ը:

Հայտնի է, որ սպանվածները 57-ամյա Վարդգես Մեսրոպյանն ու 47-ամյա Հակոբ Փափազյանն են: Լոս Անջելեսի շրջանի դատաքննչական գրասենյակի մամուլի խոսնակ Էդ Ուինթերը հայտնել է, որ Մեսրոպյանը մահացել է անմիջապես դեպքի վայրում, իսկ Փափազյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո:

Նշվում է նաև, որ սա կարող է հանցախմբերի հետ առնչություն ունեցող սպանություն լինել:

 Դեռևս հայտնի չեն սպանությունների դրդապատճառները, և թե ինչ տեսակի զենք է կիրառվել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին