Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    484

  • EUR

    562
    570

  • RUB

    7,19
    7,44

Կարևոր իրադարձություններ

ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարը հարյուրավոր միլիոններ ունի. «Փաստ»

17 Մարտ, 2018 10:28
ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարը հարյուրավոր միլիոններ ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ատանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Միրզոյանի հայտարարագրում շատ տվյալներ չկան, թվում է, թե առանձնապես մեծ կարողություններ չունի, մինչ այն պահը, երբ ծանոթանում ենք նրա դրամական միջոցներին:

Նախևառաջ նշենք, որ պաշտոնյան հայտարարագրել է միայն մեկ բնակարան: Ուշադրության արժանի են նրա դրամական միջոցները, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 77 միլիոն դրամ, 330 հազար ամերիկյան դոլար ու 18 հազար եվրո:

Եկամուտներն էլ կազմել են 5 միլիոն 113 հազար դրամ, որից 4 միլիոն 780 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 333 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին