Կարևոր իրադարձություններ

ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ

17 Մարտ, 2018 10:08
ՀՀ որոշ մարզերում ձյուն է տեղում. կան դժվարանցանելի ճանապարհներ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածում տեղ - տեղ մերկասառույց է:

Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-70 մետր:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

 

Լրահոս

Դիտել ավելին