Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

ՍԴ-ն Հրայր Թովմասյանի համար «Շշուկ»-ից համազգեստներ է գնել առանց մրցույթի. «168 ժամ»

17 Մարտ, 2018 10:05
ՍԴ-ն Հրայր Թովմասյանի համար «Շշուկ»-ից համազգեստներ է գնել առանց մրցույթի. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը պատրաստվում է ընդունել իր նորընտիր անդամին՝ Հրայր Թովմասյանին: Այս նպատակով ՍԴ-ն «Շշուկ» կազմակերպությունից առանց մրցույթի՝ մեկ անձից կատարվող գնումների միջոցով, ձեռք է բերել ՀՀ ՍԴ-ի դատավորի 2 հատ համազգեստ, որոնցից յուրաքանչյուրի համար վճարել է 100 հազար դրամ:

Սահմանադրական դատարանը, կրկին առանց մրցույթ հայտարարելու, Անուշ Հակոբյանից ձեռք է բերել տնտեսական ապրանքներ՝ ընդհանուր 350 հազար դրամով, մասնավորապես՝ 140 հատ լեդ լամպեր՝ 168 հազար դրամ,600 հատ զուգարանի թուղթ՝ 90 հազար դրամ, 100 հատ մաքրող մածուկներ՝ 80 հազար դրամ, 1 հատ փոշու հավաքման կտոր՝ 12 հազար դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին