Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    583
    591

  • RUB

    7,6
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Փոստանջյանը Տիգրան Եգորյանից «վառված» է, «մի տեղը մրմռում» է. փաստաբանի նյարդերը տեղի տվեցին. «Հրապարակ»

17 Մարտ, 2018 09:18
Փոստանջյանը Տիգրան Եգորյանից «վառված» է, «մի տեղը մրմռում» է. փաստաբանի նյարդերը տեղի տվեցին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Մարտի 15-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում «Ըստ էության, բանավիճում են փաստաբանները» հաղորդումը քննարկումների տեղիք է տվել: Թեման քաղաքական հնչեղություն ունեցող գործերում ներգրավված փաստաբանների վերաբերյալ դատարաններից ՓՊ ուղարկված վիճահարույց սանկցիաներն են, որոնց արդյունքում պալատը նկատողություններ է երբեմն հայտարարում, եւ որի տակ նաեւ ընդդիմադիր «Երկիր ծիրանի» կուսակցության փոխնախագահ, ՓՊ խորհրդի անդամ Կարապետ Աղաջանյանի ստորագրությունն է:

Փաստաբաններ Երվանդ Վարոսյանի, Լուսինե Հակոբյանի, Կարապետ Աղաջանյանի եւ «ԵԾ» ղեկավար Զարուհի Փոստանջյանի մասնակցությամբ քննարկումը բավականին թեժ է եղել՝ է՛լ քաչալ շուն, է՛լ գող փիսո, ինչ ասես չեն ասել իրար: Քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանը շարունակ պնդում էր, թե Հաց բերողի մահվան մեջ մեղավոր է նրա փաստաբան Տիգրան Եգորյանը:

Փաստաբան Լուսինե Հակոբյանի նյարդերն այնքան տեղի տվեցին, որ նա հայտարարեց, թե Զարուհի Փոստանջյանը Տիգրան Եգորյանից «վառված» է, «մի տեղը մրմռում» է, քանի որ թույլ չտվեց Քաղաքացի դիտորդի անդամ լինել՝ քաղաքական գործունեության պատճառով:

Փաստաբանների շրջանում բուռն քննարկում են այս բանավեճը, չի բացառվում անգամ, որ որոշ պալատամերձ փաստաբաններ հնչած արտահայտությունների մասով դիմեն ՓՊ՝ վարույթ հարուցելու հարցով։ Դե, ՓՊ-ն էլ դրանից չի հրաժարվի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին