Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    583
    591

  • RUB

    7,6
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ով վճիռներ կլինեն այս տարեվերջին. Ինչու է ժամանում ԵԽ պատվիրակությունը. «Հրապարակ»

17 Մարտ, 2018 08:35
ՄԻԵԴ-ում «Մարտի 1»-ով վճիռներ կլինեն այս տարեվերջին. Ինչու է ժամանում ԵԽ պատվիրակությունը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` առաջիկա օրերին Հայաստան կժամանի Եվրոպայի խորհրդի ներկայացուցչական պատվիրակություն, այդ թվում` ԵԽ գլխավոր դատախազների ասոցիացիայի փոխնախագահ` ՌԴ նախկին գլխավոր դատախազ Չայկայի տեղակալը, Իտալիայի զինդատախազը` քննարկելու Հայաստանի կողմից Եվրադատարանի վճիռների կատարման հարցերը: Ինչո՞ւ է նման անհրաժեշտություն առաջացել` հարցրինք նրանց Հայաստան հրավիրած՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանին:

Հրատապություն չկա, դեռ 6-7 ամիս առաջ պայմանավորվել էինք, որ գարնանը` իրենց հարմար ժամկետներում կժամանեն Հայաստան` առաջացած հարցերը քննարկելու․ չմոռանանք, որ Հայաստանը ԵԽ-ում համարվում է վճիռների կատարման հարցերով առաջատարներից մեկը»: Իսկ սխալ վճիռներ կայացնելու մասով առաջատար չե՞ք: «Մենք չունենք արտառոց սխալների ծավալ»: Մարտի 1-ի գործերը քննարկվելո՞ւ են: «Ոչ, դրանք դեռ ընթացքի մեջ են, իրավահաջորդները դեռ չեն դիմել ՄԻԵԴ»: Ե՞րբ կավարտվեն այդ գործերը: «Կարծում եմ` մինչեւ տարվա վերջ Մարտի 1-ին առնչվող վճիռներ կլինեն»: Իսկ Իտալիայի, ՌԴ նախկին դատախազներն ինչո՞ւ են եկել: «Նույն խնդիրներով` գումարած ՀՀ դատախազության ոլորտի բարեփոխումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին