Կարևոր իրադարձություններ

Լոնդոնում ՌԴ դեսպանատան անձնակազմը 40 տոկոսով կկրճատվի

16 Մարտ, 2018 16:34
Լոնդոնում ՌԴ դեսպանատան անձնակազմը 40 տոկոսով կկրճատվի

Լոնդոնում ՌԴ-ի դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմը Սկրիպալի գործի առնչությամբ սահմանված պատժամիջոցներից հետո կկրճատվի 40 տոկոսով, այս մասին հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ի գործակալությունը:

Ինչպես հայտնել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն, Մեծ Բրիտանիայից 23 ռուս դիվանագետների արտաքսումը լուրջ ազդեցություն կթողնի դեսպանատան աշխատանքի վրա, բայց այն կշարունակի իր աշխատանքը նվազեցված կազմով:

«Դա լուրջ ազդեցություն կգործի դեսպանատան աշխատանքի վրա: Դա մոտ 40 տոկոսով անձնակազմի կրճատում է: Եվրոպական այլ պետությունների համեմատ նման ոչ մեծ դեսպանատան համար դա բավականին շատ է: Բայց կյանքն այդպիսին է, մենք կաշխատենք նաև նվազեցված կազմով»,- հայտարարել է Յակովենկոն:

 



 

Լրահոս

Դիտել ավելին