Կարևոր իրադարձություններ

Հաստատվել են համայնքների կողմից սուբվենցիաներ ստանալու 4 հայտեր

16 Մարտ, 2018 16:26
Հաստատվել են համայնքների կողմից սուբվենցիաներ ստանալու 4 հայտեր

Սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն տարբեր մարզերից ներկայացված 4 հայտեր դրական եզրակացություն են ստացել:

Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության  հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Սուբվենցիայի նոր կարգի համաձայն` համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր (մեքենա-սարքավորումների գնում, ենթակառուցվածքների կառուցում և այլն) ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասը համաֆինանսավորվում է պետության կողմից ։ Պետության աջակցությունը պայմանավորված է կոնկրետ ծրագրի առանձնահատկությամբ և տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ:

Մարտի 15-ին կայացած միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հաստատվել են հետևյալ ծրագրերը.

Արագածոտնի մարզից հաստատվել է 2 ծրագիր՝ Արագածավան խոշորացված համայնքի 4 բնակավայրերի փողոցային լուսավորության, իսկ Արտենի բնակավայրում` մանկական այգի ստեղծելու ծրագիր:

Գեղարքունիքի մարզից հաստատվել է Սևան քաղաքում 3 փողոցների հիմնանորոգման և ասֆալտապատման ծրագիրը:
Շիրակի մարզից հաստատվել է Գյումրիի Մուշ 2/2 թաղամասում կանաչապատված և բարեկարգված հրապարակի ստեղծման ծրագիրը:
Ծրագրերի հաստատումից հետո առաջարկվելու է համայնքապետերին, որ համայնքները վերոնշյալ ծրագրերի համար, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթներ հայտարարեն, ինչից հետո կսկսվի ծրագրերի իրականացումը:

 

Լրահոս

Դիտել ավելին