Կարևոր իրադարձություններ

Փարիզի Salon du Livre գրքի սրահում Մակրոնը հրաժարվել է այցելել ռուսական տաղավար

16 Մարտ, 2018 13:05
Փարիզի Salon du Livre գրքի սրահում Մակրոնը հրաժարվել է այցելել ռուսական տաղավար

Փարիզի Salon du Livre գրքի միջազգային սրահի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հրաժարվել է այցելել Ռուսաստանը ներկայացնող տաղավար: 
ria.ru-ն, նախագահի որոշման մասին Ելիսեյան պալատից տեղեկացրել են ՌԴ դեսպանատանը: 
Նախքան այս նախատեսվում էր, որ Մակրոնը մասնակցելու է ռուսական տաղավարի բացման հանդիսավոր արարողությանը:

Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ կիսում է պաշտոնական Լոնդոնի դիրքորոշումը՝ կապված նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման միջադեպ հետ` հավելելով, որ կատարվածից հետո որոշակի քայլեր կձեռնարկի ՌԴ-ի դեմ, որին մեղադրում է նախկին հետախույզի թունավորման համար:

Նախօրեին Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները Սկրիպալի և նրա դստեր թունավորման միջադեպի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել և նշել, որ կատարվածը ՌԴ-ի կողմից Մեծ Բրիտանիայի ինքնիշխանության խախտում Է:


 

 

Լրահոս

Դիտել ավելին