Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Տեղի կունենա «Հանուն Հայաստան պետության ճակատի» երկրորդ հանրահավաքը. փորձում են բոլոր ուժերին մոբիլիզացնել. «Հրապարակ»

16 Մարտ, 2018 09:15
Տեղի կունենա «Հանուն Հայաստան պետության ճակատի» երկրորդ հանրահավաքը. փորձում են բոլոր ուժերին մոբիլիզացնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր, ժամը 18։00-ին Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության ճակատի» երկրորդ հանրահավաքը տեղի կունենա։ Բացի օրակարգից, այն կնվիրվի նաեւ Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան տարելիցին։ Այդ առիթով նաեւ երթ կանեն եւ ֆիլմ կդիտեն։ Ճակատի անդամներն այս օրերին բոլոր ուժերին մոբիլիզացնելու համար ակտիվ հանդիպում են տարբեր քաղաքական ուժերի, անձանց հետ։

Պետրոս Մակեյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, «ՔՊ»-ի, «Ազատ դեմոկրատների», Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի, Աշոտ Մանուչարյանի, ԱԻՄ փոխնախագահի, Ստեփան Դեմիրճյանի եւ այլոց հետ։ «ԱԴ»-ում ողջունել են եւ աջակցության պատրաստակամություն հայտնել, ԱԻՄ-ում տվել են նախնական համաձայնություն, Նիկոլ Փաշինյանն էլ տեղեկացրել է, որ դաշինքում դեռ չեն ավարտվել քննարկումները, որից հետո միայն կարձագանքեն։ Քննարկելու ժամանակ է խնդրել Ստեփան Դեմիրճյանը, միայն Միքայել Հայրապետյանն է ասել, թե վստահ չէ, որ պայքարը կհաջողվի, իսկ Աշոտ Մանուչարյանն էլ «Համայն հայության հայք» շարժման անդամ է եւ ասել է, որ այդ օրակարգը կարող է խոչընդոտել իր գործունեությունը։ Ալեք Ենիգոմշյանն էլ հանդիպելու է Զարուհի Փոստանջյանի հետ, իսկ Արմեն Մարտիրոսյանը հանդիպել է Լեւոն Զուրաբյանի հետ, պլանավորում է Սեյրան Օհանյանի հետ հանդիպում։

Ի դեպ, ՀԱԿ-ն էլ կտրուկ չի մերժել։ Նախատեսվում է բոլորի միասնական հավաք կազմակերպել եւ քննարկել համատեղ անելիքները»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին