Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պաշտոնապես Թուրքիային տեղեկացրել է հայ-թուրքական արձանագրությունների պաշտոնական չեղարկման որոշման մասին. Շ. Քոչարյան

15 Մարտ, 2018 15:59
Հայաստանը պաշտոնապես Թուրքիային տեղեկացրել է հայ-թուրքական արձանագրությունների պաշտոնական չեղարկման որոշման մասին. Շ. Քոչարյան

ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ Հայաստանը պաշտոնապես Թուրքիային տեղեկացրել է հայ-թուրքական արձանագրությունների պաշտոնական չեղարկման որոշման մասին։

«Կատարվել է նախագահի հանձնարարականն առ այն, որ թուրքական կողմը տեղեկացվել է այդ մասին, և դա բխում է միջազգային իրավունքից: Միաժամանակ, հիշեցնեմ, որ հայկական կողմը հայտարարել է, որ միշտ էլ պատրաստ է բանակցությունների, հարաբերությունները կարգավորելուն՝ առանց նախապայմանների։ Այդ ուղղությամբ մենք որևէ առաջարկ չենք ստացել»,- ասաց փոխնախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին