Կարևոր իրադարձություններ

Reuters. Ֆրանսիան պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Սկրիպալի թունավորման հետ

15 Մարտ, 2018 15:37
Reuters. Ֆրանսիան պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ՝ կապված Սկրիպալի թունավորման հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մոտ օրերս կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին՝ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման դեպքի հետ կապված։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Նշենք, որ Ելիսեյան պալատը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկությունը։
 
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էմանուել Մակրոնը պատրաստվում է մայիսին մեկնել ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական հրավերով և մասնակցել Պետերբուրգի տնտեսական ֆորումին։
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեծ Բրիտանիայում թունավորել են 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝  33-ամյա Յուլիային: Բրիտանական կառավարությունն այս միջադեպի համար պատասխանատու է համարում Ռուսաստանին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերջնագիր էր ներկայացրել՝ բացատրելու, թե ինչպես է ռուսական քիմիական զենքն օգտագործվել բրիտանական հողում ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի սպանության փորձի համար: Պատասխան չստանալով՝ Մեյը հայտարարել էր 23 ռուս դիվանագետի արտաքսելու և Ռուսաստանի հետ բարձր մակարդակով կնքված պայմանագրերի չեղարկման մասին: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին