Կարևոր իրադարձություններ

Սոչիում ադրբեջանցին ծեծելով սպանել է 5-ամյա աղջնակի (տեսանյութ)

15 Մարտ, 2018 13:10
Սոչիում ադրբեջանցին ծեծելով սպանել է 5-ամյա աղջնակի (տեսանյութ)

Սոչիում 28-ամյա ադրբեջանցին ծեծելով սպանել է 5-ամյա աղջնակի։ Այս մասին հայտնում է НТВ-ն։

Նշենք, որ աղջկա կորելու մասին հայտնի է դարձել նախօրեին: Նրա մայրը գտնվում է հիվանդանոցում, տանը երեխայի հետ մնացած է եղել խորթ հայրը, ով էլ դիմել է ոստիկանություն և հայտնել, որ աղջիկը զբոսանքից հետո տուն չի վերադարձել։ Զանգից անմիջապես հետո ադրբեջանցի տղամարդն անհետացել է։ Որոշ ժամանակ անց իրավապահները նրան հայտնաբերել են Ադլերի հյուրանոցներից մեկում: Նա խոստովանել է, որ ինքն է սպանել խորթ դստերն, ինչից հետո ձերբակալվել է։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ 28-ամյա կալանավորը ապրել է մի կնոջ ու նրա երկու փոքր երեխաների հետ: Մարտի 12-ին նա տանը մենակ է մնացել 5-ամյա աղջկա հետ: Տղամարդը պատմել է, որ երբ երեխան սկսել է անկարգություններ անել, ինքը մի քանի անգամ հարվածել է փոքրիկի կրծքավանդակին և պառկեցրել քնելու: Առավոտյան խանութից վերադառնալուց հետո նա խորթ դստերը մահացած է հայտնաբերել։

Նշվում է, որ դրանից հետո ադրբեջանցին պայուսակով տնից դուրս է հանել աղջնակի մարմինն ու թաքցրել գետի մոտ՝ նրան քարերով ծածկելով։

Քննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին