Կարևոր իրադարձություններ

Մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՄԹ դեսպան

15 Մարտ, 2018 11:08
Մենք աջակցում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՄԹ դեսպան

Երևանում կազմակերպված «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները.տեղական և միջազգային տեսանկյուններ» միջազգային գիտաժողովին ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը հայտարարել է, որ իրենք  վճռականորեն աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված Մադրիդյան սկզբունքների հիման վրա Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը և նշել, որ այսօր կազմակերպված ծրագիրն էլ իրենք դիտարկում են որպես հավելում, որպես հնարավորություն հասարակության ներսում:

«Մենք սա դիտարկում ենք նաև որպես հնարավորություն հասարակության ներսում որոշում կայացնողների և կարծիք ձևավորողների միջև խաղաղությանն օգտակար լինելու և դրան հասնելու ճանապարհների վերաբերյալ քննարկում ծավալելու համար»,-ասաց նա:

Գիտաժողովը կազմակերպվել է «Հասարակության և որոշում կայացնողների ներգրավումը Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման մասին երկխոսության մեջ» ծրագրի շրջանակներում, որը Կովկասի ինստիտուտն իրականացնում է ՄԹ կառավարության Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի աջակցությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին