Կարևոր իրադարձություններ

Արտակարգ դեպք Նոյեմբերյանում. հարձակվել են ուշ ժամանած շտապ օգնության մեքենայի վրա. «Ժողովուրդ»

15 Մարտ, 2018 10:12
Արտակարգ դեպք Նոյեմբերյանում. հարձակվել են ուշ ժամանած շտապ օգնության մեքենայի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «3 օր առաջ Նոյեմբերյան քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի բնակիչներից մեկը` մոտ 60 տարեկան տղամարդ, կաթված է ստացել: Երբ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի շտապ օգնության խումբը եկել է, նախկինում առողջական խնդիրներ ունեցած, այդ պատճառով շուրջ մեկ տարի առաջ ջրմուղի հիմնարկությունում աշխատանքից ազատված տղամարդը մահացած է եղել:

Դա առաջացրել է մահացածի չափահաս որդու զայրույթը, ով շտապ օգնության խմբին մեղադրելով ուշանալու մեջ, հարվածներ հասցնելով` վնասել է շտապ օգնության ավտոմեքենան, ջարդել է շտապ օգնության բուժաշխատողի մոտ եղած դեղատուփը:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեպքի կապակցությամբ ներկայումս նյութեր են նախապատրաստվում, ճշտվում են պատճառված վնասի չափերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին