Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում մի ամբողջ քաղաք անցել է արևային էներգիայի համակարգի

14 Մարտ, 2018 22:12
Հնդկաստանում մի ամբողջ քաղաք անցել է արևային էներգիայի համակարգի

Թեև Դիուն պաշտոնապես քաղաք չի համարվում, այն դարձել է Հնդկաստանի առաջին միավորված տարածքը, որը ամբողջովին անցել է արևային էներգիայի համակարգի:

Դամանն ու Դիուն աշխարհագրականորեն առանձնացված են, բայց վարչականորեն ձևավորում մեկ միասնական տարածք: Այն անմիջականորեն ղեկավարվում է Հնդկաստանի դաշնային կառավարության կողմից և չունի սեփական վարչակազմ:

Լրատվամիջոցների հաղորդմամբ`հենց Դիուն է առաջին միավորված տարածքը Հնդկաստանում, որն անցել է արևային էներգիայով մատակարարման ամբողջական համակարգի: Արեգակնային էլեկտրակայանների ընդհանուր հզորությունն այստեղ կազմում է 13 մեգավատտ, որը գրեթե կրկնակի բարձրացնում է նախկին առավելագույն հզորությունը:

Էներգետիկայի դեպարտամենտի գործադիր ինժեներներից մեկի կարծիքով`արևային էներգիայի օրական արտադրությունը կազմում է մոտ 10,5 մեգավատ, ինչը 50%-ով ավելի է տեղի բնակիչների էլեկտրաէներգիայի պահանջարկից:

 
 

Լրահոս

Դիտել ավելին