Կարևոր իրադարձություններ

Մոսկվան չի ընդունում վերջնագրի լեզուն. Պեսկովը՝ Սկրիպալի գործով ՌԴ-ին ներկայացված պահանջի մասին

14 Մարտ, 2018 14:05
Մոսկվան չի ընդունում վերջնագրի լեզուն. Պեսկովը՝ Սկրիպալի գործով ՌԴ-ին ներկայացված պահանջի մասին

Ռուսաստանը ոչ մի առնչություն չունի ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորմանը: Life.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: 

«Մեր դիրքորոշումն այն է, որ Մոսկվան ոչ մի կապ չունի Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած միջադեպի հետ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Մեկնաբանելով Լոնդոնի կողմից Մոսկվային Սկրիպալի թունավորման բացատրությունը 24 ժամվա ընթացքում տալու պահանջը` Պեսկովը նշել է, որ անթույլատրելի է համարում վերջնագրի ներկայացումը:

«Մոսկվան չի ընդունում բացարձակապես անհիմն մեղադրանքները և վերջնագրի լեզուն»,- հավելել է նա:

Նշենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին վերջնագիր էր ներկայացրել՝ բացատրելու, թե ինչպես է ռուսական քիմիական զենքն օգտագործվել բրիտանական հողում ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի սպանության փորձի համար:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մեծ Բրիտանիայում թունավորել են 66-ամյա Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը՝  33-ամյա Յուլիային: Այդ միջադեպից հետո արևմտյան լրատվամիջոցները գրեցին, թե ռուսական կողմն է պատվիրել Սկրիպալի թունավորումը, սակայն Մոսկվան հերքում է այդ տեղեկությունները:  

 

Կարդացեք նաև՝ Մեծ Բրիտանիայի վարչապետը վերջնաժամկետ է ներկայացրել Պուտինին՝ բացատրելու Սկրիպալի դեմ մահափորձը

Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ

Թիլերսոնը Սկրիպալի դեմ մահափորձի համար մեղադրել է Ռուսաստանին

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին