Կարևոր իրադարձություններ

Պաշտոնյան «TOYOTA»–ի սիրահա՞ր է. «Փաստ»

14 Մարտ, 2018 10:45
Պաշտոնյան «TOYOTA»–ի սիրահա՞ր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Ազատյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:

Ազատյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենը՝ հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում երկու ավտոմեքենաները, երկուսն էլ նույն մակնիշի, բայց տարբեր մոդելի: Այսպես, նրան են պատկանում «TOYOTA WINDOM 2.5» եւ «TOYOTA VITZ» մակնիշի ավտոմեքենաները:

Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 827 հազար դրամ եւ ստացվել 2 միլիոն 77 հազար դրամ աշխատավարձից ու 750 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին