Կարևոր իրադարձություններ

Երկընտրանք. Նիկոլը կա՛մ միայնակ կգնա Ազատության հրապարակ, կա՛մ դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու. «Ժամանակ»

14 Մարտ, 2018 10:12
Երկընտրանք. Նիկոլը կա՛մ միայնակ կգնա Ազատության հրապարակ, կա՛մ դաշինքը նրան կառաջադրի վարչապետի թեկնածու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կարող է խմբակցության կողմից  վարչապետի թեկնածու առաջադրվել, եթե Ազատության  հրապարակ գնալու նրա որոշման շուրջ դաշինքի երեք կուսակցությունները ընդհանուր որոշում կայացնեն:

Սակայն այս պահին Ազատության  հրապարակում համատեղ գործողությունների շուրջ կոնսենսուսի կայացման հավանականությունը զրո է: Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը լուրջ երկընտրանքի  առաջ է՝ նա կամ պետք է հրաժարվի Ազատության  հրապարակ գնալու իր որոշումից, եւ այդ դեպքում «Ելք» դաշինքը նրան կառաջադրի  վարչապետի թեկնածու, կամ չունենալով «Ելք»-ի մյուս կուսակցությունների աջակցությունը՝  միայնակ գնում է Ազատության հրապարակ, եւ այդ  դեպքում «Ելք» խմբակցությունը նրան չի առաջադրում վարչապետի թեկնածու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին