Կարևոր իրադարձություններ

Կրկին անցել են Սեֆիլյանի նկատմամբ վերահսկողության խիստ ռեժիմի. «Ժողովուրդ»

14 Մարտ, 2018 09:57
Կրկին անցել են Սեֆիլյանի նկատմամբ վերահսկողության խիստ ռեժիմի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«2018 թվականի փետրվարի 18-ին «Արմավիր» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանի կոչ-նամակը՝ «վատ այգեպանին վռնդելու» մասին, խառնաշփոթ է ստեղծել իշխանական համակարգում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իրավապահ համակարգը կրկին անցել է Սեֆիլյանի նկատմամբ վերահսկողության խիստ ռեժիմի:

«Արմավիր» ՔԿՀ-ում Ժիրայր Սեֆիլյանին պահում են բացարձակ մեկուսացման մեջ՝ այնպիսի մասնաշենքում, որտեղ այլ կալանավորներ կամ դատապարտյալներ չկան, եւ որեւէ մեկը հնարավորություն չունի որեւէ կերպ հաղորդակցվել նրա հետ: Հետաքրքիրն այն է, որ նույն այդ ՔԿՀ-ում է պահվում հենց բանտից մոտ հարյուր դրվագով խարդախություններ կատարելու եւ քաղաքացիների գույքը հափշտակելու մեջ մեղադրվող Սպարտակ Դանիելյանը: Բայց ի տարբերություն Սեֆիլյանի` նա գտնվում է անհամեմատ ազատ վիճակում` ունենալով նոր հանցագործություններ կատարելու հնարավորություն:

«Արմավիր» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում փորձել է հերքել Սեֆիլյանի նկատմամբ խիստ վերահսկողություն սահմանելու մասին լուրերը: «Բոլորի նկատմամբ կալանավայրերում խիստ հսկողություն է»,- ասել է բանտապետը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին