Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ամեն ինչ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար է արել. հանձնարարական է ունեցել. «Ժողովուրդ»

14 Մարտ, 2018 09:22
Արմեն Սարգսյանը ամեն ինչ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար է արել. հանձնարարական է ունեցել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնում առաջադրվելուց հետո մտադիր չէ հանդիպումներ ունենալ քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ինչպես դա արեց նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:

Փոխարենը, ըստ մեր աղբյուրների, Սերժ Սարգսյանն իր վարչապետության հարցի շուրջ քաղաքական շրջանակներում առկա տրամադրությունները փորձել է շոշափել հենց Արմեն Սարգսյանի միջոցով, երբ վերջինս հանդիպումներ էր ունենում հասարակության բոլոր շերտերի հետ:

Այլ կերպ ասած` խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ընթացքում նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի հանձնարարականով շոշափել է նաեւ վերջինիս` վարչապետ դառնալու հեռանկարի մասով առկա տրամադրությունները: Նա հանդիպումների ժամանակ խոսակցություն է բացել այդ մասին, հարցրել այդ ուժերի կարծիքը` բնականաբար, ամեն ինչ Ս. Սարգսյանին զեկուցելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին