Կարևոր իրադարձություններ

Արգենտինացին օրիգինալ ձևով խայտառակել է իրեն դավաճանած ընկերուհուն (լուսանկար)

13 Մարտ, 2018 22:43
Արգենտինացին օրիգինալ ձևով խայտառակել է իրեն դավաճանած ընկերուհուն (լուսանկար)

Արգենտինացին բռնացրել է իր ընկերուհուն դավաճանության պահին և օրիգինալ ձևով խայտառակել նրան: Ուշագրավ միջադեպին անդրադարձել է The Sun-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Մարիան անունով 20-ամյա երիտասարդը պատահաբար գնացել է երեկույթի, որին ներկա էր նաև նրա ընկերուհին: Այդ մասին նա իմացել է, երբ տեսել է իր սիրեցյալին ուրիշի գրկում. զույգն այնքան զբաղված էր համբուրվելով, որ նույնիսկ չնկատեց նրա հայտնվելը:

 
 
Реклама 07

Նշվում է, որ երիտասարդը չի կորցրել իրեն. նա նստել է նրանց մոտ, սելֆի արել համբուրվողների ֆոնին ու հրապարակել լուսանկարը սոցցանցերում:

«Ընկերուհիս (արդեն նախկին) չի կասկածում, որ մենք եկել ենք նույն երեկույթին», - գրել է նա Twitter-ում:

Այս մասին երիտասարդի ընկերուհին իմացել է, երբ գրառումը տարածվել է համացանցի օգտատերերի շրջանում. մի քանի օրում Մարիանի հրապարակումը մոտ 70 հազար հավանություն է հավաքել:

 

 
 



Ավելի ուշ արգենտինացին հրապարակել է իր նախկին ընկերուհու հետ հաղորդագրությունները. վերջինս ներողություն է խնդրել ու փորձել արդարանալ: Աղջիկն ասել է, որ ինքը շատ հարբած էր, բայց սիրում է Մարիանին և ուզում է միայն նրա հետ լինել, սակայն նրա խոսքերը չեն համոզել երիտասարդին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին