Կարևոր իրադարձություններ

Քեմերոն Դիասի՝ կինոյից հեռանալու մասին տեղեկությունը նրա ընկերուհու կատակն է եղել

13 Մարտ, 2018 22:26
Քեմերոն Դիասի՝ կինոյից հեռանալու մասին տեղեկությունը նրա ընկերուհու կատակն է եղել

Քեմերոն Դիասի մասնագիտական կարիերայի ավարտի մասին տեղեկությունը կեղծ է եղել։ Սակայն այս անգամ դրա մեղավորը սենսացիայի սիրահար լրագրողները չեն եղել։ Պարզվել է, որ Դիասի՝ կինոյից հեռանալու մասին լուրերը տարածել է նրա ընկերուհին՝ դերասանուհի Սելմա Բլեհերը։ Օրերս նա խոստովանել է, որ կատակ է արել։

«Երեխեք, դե խնդրում եմ, ես կատակ եմ արել… Քեմերոն Դիասը ոչ մի տեղ չի գնում»,– իր Twitter-ում գրել է Սելման։

Картинки по запросу Информация об уходе Кэмерон Диаз из кино оказалась шуткой ее подруги

Իսկ ներքևում դերասանուհին ավելացրել է, որ ոչ թե Քեմերոնը, այլ ինքն է ավարտում կարիերան, ընդ որում «որպես Դիասի մամլո քարտուղար»։

Այս անգամ նույնիսկ հումորից շատ հեռու օգտատերերը հասկացել են, որ սա հոլիվուդյան աստղի ընկերուհու հերթական կատակն է։

 

Լրահոս

Դիտել ավելին