Կարևոր իրադարձություններ

Արցախի ՊԲ-ն տանկային վարժանքներ է անցկացնում

13 Մարտ, 2018 21:00
Արցախի ՊԲ-ն տանկային վարժանքներ է անցկացնում

2018թ. պատրաստության պլանի համաձայն՝ Արցախի Հանրապետության ՊԲ-ի զորավարժարաններում մարտի 12-ից մեկնարկել են տանկային վարժանքներ:

Դրանք նպատակ ունեն ուսուցանել անձնակազմին գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, կատարելագործել նրանց մասնագիտական ունակությունները և բարձրացնել մարտական խնդիրների կատարման ընթացքում ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակությունները:

Մարզումների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու կրակի վարման ձևերին ու մեթոդներին, մարտական իրադրությանը համապատասխան պայմանական հակառակորդի նշանակետերի խոցման առանձնահատկություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին