Կարևոր իրադարձություններ

Հայտարարվում է խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

13 Մարտ, 2018 20:42
Հայտարարվում է խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

Երևանի քաղաքապետարանը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտարարում են «Իմ Երևանը» խորագրով 7-15 րոպե տևողությամբ խաղարկային կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին:

Մրցույթին կարող են մասնակցել հանրապետության բուհերի և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները: Ֆիլմերը կարող են նկարահանվել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական նկարահանող սարքերով: 
Սահմանվում է՝
Առաջին մրցանակ - 1 000 000 դրամ 
Երկրորդ մրցանակ - 500 000 դրամ
Երրորդ մրցանակ - 300 000 դրամ
Ներկայացված լավագույն ֆիլմերից ստեղծվելու է «Իմ Երևանը» ֆիլմաշար և ներկայացվելու է հանրությանը: 
Ֆիլմերն ընդունվելու են մինչև ս.թ. հուլիսի 15-ը: Ներկայացված աշխատանքները ժյուրին կամփոփի մինչև ս.թ սեպտեմբերի 1-ը:
Մրցույթի գլխավոր մրցանակակրին կտրվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցներով 2019թ.-ին դեբյուտային խաղարկային կարճամետրաժ ֆիլմ նկարահանելու հնարավորություն:
Աշխատանքները ներկայացնել Հայաստանի ազգային կինոկենտրոն՝ ք. Երևան, Աշտարակի խճուղի 30, խմբագրական բաժին՝ ցանկացած թվային կրիչով:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (+37491) 40-31-85:
Էլ. հասցե՝ [email protected]:

 

Լրահոս

Դիտել ավելին