Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485

  • EUR

    557
    565

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Մայրը նրան թողել էր մանկատան առաջ. Ջոլիի և Փիթի որդեգրած երեխայի հուզիչ պատմությունը (լուսանկարներ)

13 Մարտ, 2018 12:54
Մայրը նրան թողել էր մանկատան առաջ. Ջոլիի և Փիթի որդեգրած երեխայի հուզիչ պատմությունը (լուսանկարներ)

9 տարվա հարաբերությունների ընթացքում Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը 6 երեխաների ծնող են դարձել՝ 3 որդեգրած, 3 բիոլոգիական: Դերասանների երեխաների մասին այնքան էլ շատ բան հայտնի չէ: 

Հայտնի է, որ Մեդոքսը, ով ավագ երեխան է ընտանիքում (16 տարեկան) զբաղվում է պրոդյուսերությամբ և դերասանությամբ: ԶԼՄ-ները շատ են գրում զույգի 11-ամյա դստեր, երկվորյակների մասին, սակայն Պակս Տյենեի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ:

Տղան արդեն 14 տարեկան է: Ծնվելուց անմիջապես հետո բիոլոգիական մայրը լքել է նրան՝ թողնելով Վյետնամում Տամ Բին մանկական կենտրոնի դռների առջև:

Պակսը 3 տարեկան էր, երբ առաջին անգամ հանդիպեց իր ապագա ծնողներին: 2006 թվականին Փիթ-Ջոլի ընտանիքը որոշեց որդեգրել նրան:

Պակսի պատմությունով կիսվել է հենց Անջելինան: Պարզվում է՝ Պակս անունը նրան տվել է բիոլոգիական մայրը, և այն թարգմանաբար նշանակում է «խաղաղ երկինք»:

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին