Կարևոր իրադարձություններ

Ճանաչել ինքնորոշման իրավունքը, նշանակում է երաշխիքներ ստեղծել Արցախի ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից փրկելու համար. Խոսրով Հարությունյան

13 Մարտ, 2018 12:08
Ճանաչել ինքնորոշման իրավունքը, նշանակում է երաշխիքներ ստեղծել Արցախի ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից փրկելու համար. Խոսրով Հարությունյան

ԱԺ ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է արցախյան հակամարտության հարցին և նշել, որ հայկական դիվանագիտությունը գնալով արձանագրում է այն թեզը, թե ճանաչել ինքնորոշման իրավունքը, նշանակում է երաշխիքներ ստեղծել Արցախի ժողովրդին ֆիզիկական բնաջնջումից փրկելու համար:

Պատգամավորը հայտարարեց, որ Արցախի որևէ կարգավիճակ, որը կտարբերվի նրա անկախությունից և միջազգայնորեն ճանաչումից, ըստ էության կվտանգի Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյությունը և նկատեց, որ թե՛ ՄԱԿ-ում, թե՛ Մյունխենում ՀՀ նախագահի ելույթներում հենց այս թեզն է դրված: 

«Ճանաչել՝ փրկելու համար, սա է կոնցեպտը և կարծում եմ, որ միջազգային հանրությունը կսկսի այս մոտեցումը ընդունել: Սրան նպաստում է Արցախի քաղաքական ղեկավարության հայատյաց, սպառնալից, ռազմական հայտարարությունները»-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի կողմից Արցախի հարցում բանակցություններ վարելու կարողություններին, ապա Խոսրով Հարությունյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը Արցախի հարցում ավելի փորձառու է, քան որևէ մեկը` այդ թվում Կարեն Կարապետյանը:
«Ինչո՞ւ Կարեն Կարապետյանը չի կարող, միգուցե կարող է, բայց միգուցե չստացվի, ի՞նչ է, էքսպերիմենտնե՞ր անենք»,-ասաց նա`հավելելով, որ զարգացման այս փուլում կարևորը ոչ թե վստահել–չվստահելն է, այլ փորձառությունը:
 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին