Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ 140 կոնգրեսականներ Թրամփին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ

13 Մարտ, 2018 11:15
ԱՄՆ 140 կոնգրեսականներ Թրամփին կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ

ԱՄՆ Կոնգրեսի 140 անդամներ մարտի 12-ին դիմել են նախագահ Դոնալդ Թրամփին՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու կոչով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Կոնգրեսականների խոսքով՝ Ռուսաստանը միջամտել է ամերիկյան ընտրություններին:

Իրենց նամակում Կոնգրեսի անդամները Թրամփին քննադատել են, որ վերջինս հրաժարվել է սահմափակումներ դնել 2017 թվականին ընդունված «ԱՄՆ հակառակորդների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ» օրենքում, ինչի արդյունքում ամերիկյան ընտրական համակարգը դարձել է «խոցելի ռուսական հարձակումների համար»:

«Մենք վճռականորեն Ձեզ կոչ ենք անում հետևել օրենքի տառին և ոգուն և ցույց տալ, որ մեր երկրի անվտանգությունը և ընտրական գործընթացի հուսալիությունը հաստատուն են», - նշվում է նամակում:

 

Լրահոս

Դիտել ավելին