Կարևոր իրադարձություններ

Աշոտ Աղաբաբյանի «Հրազդան մարզադաշտը» հայտնվել է ՀԾԿՀ տեսադաշտում. «Ժողովուրդ»

13 Մարտ, 2018 10:31
Աշոտ Աղաբաբյանի «Հրազդան մարզադաշտը» հայտնվել է ՀԾԿՀ տեսադաշտում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում:

Պարզվում է՝ նախկին պատգամավորի՝ արդեն սնանկացած եւ վաճառքի հանված ընկերությունը պետական բյուջեի նկատմամբ կուտակած պարտքեր ունի:

Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարների վճարման պարտավորությունը չի կատարել: Իսկ նախկին պատգամավորի ընկերության պարտքն այս տարվա փետրվարի 22-ի դրությամբ կազմել է 335 հազար դրամ, եւ հիմա ՀԾԿՀ-ն փորձում է հետ բերել այդ գումարները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին