Կարևոր իրադարձություններ

Նախագահական ընտրություններն արդար են լինելու. Ալիևը՝ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահին

13 Մարտ, 2018 10:15
Նախագահական ընտրություններն արդար են լինելու. Ալիևը՝ ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ նախագահական ընտրություններն անց են կացվելու արդար ոռ թափանցիկ պայմաններում: Այս մասին հայտնում է Pars today-ը՝ հղում անելով «Մոդեռն» ինտերնետային կայքին:

«Նախագահական ընտրություններն անց են կացվելու թափանցիկ ու արդար պայմաններում և արտացոլելու են Ադրբեջանի ժողովրդի կամքը»,- ասել է Ալիևը:

Նշենք, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան ապրիլի 11-ին:

2016 թվականի սեպտեմբերի հանրաքվեում վավերացված սահմանադրական բարեփոխումների համաձայն, Ադրբեջանում նախագահության շրջանը 5 տարուց բարձրացվել է 7 տարվա: Ադրբեջանի նախագահական 8-րդ շրջանի ընտրություններում հաղթող անձը յոթ տարի վարելու է այդ երկրի իշխանության ղեկը:

 

Լրահոս

Դիտել ավելին