Կարևոր իրադարձություններ

Գագիկ Բեգլարյանը նոր շինարարություն է սկսել. «Հայկական ժամանակ»

13 Մարտ, 2018 09:35
Գագիկ Բեգլարյանը նոր շինարարություն է սկսել. «Հայկական ժամանակ»

Երեւան քաղաքի Տերյան փողոցի վրա՝ Խնկո Ապոր անվան գրադարանի հարեւանությամբ, ակտիվ շինաշախատանքներ են ընթանում: Գրադարանի շենքի աջ անկյունում մոտ 50 քմ տարածքի վրա պատեր են կառուցվում, տեղադրվել են մետաղական կոնստրուկցիաներ:

«Հայկական ժամանակ»-ի այցելության պահին բանվորական ուժն ակտիվ աշխատանքներ էր կատարում: Երբ հետաքրքրվեցինք, թե ինչ են կառուցում, նրանք զարմացած ասացին, թե տեղյակ չեն՝ իրենք ինչ են կառուցում:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ կառուցապատում իրականացնողը կապ ունի Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին