Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    558
    566

  • RUB

    7,52
    7,77

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Ուժի ցուցադրություն. «168 Ժամ»

13 Մարտ, 2018 08:45
Ուժի ցուցադրություն. «168 Ժամ»

«Արևմտյան վերլուծաբանները Պուտինի ելույթը Դաշնային խորհրդում մեկնաբանում են մի կերպ, իսկ ռուսաստանցի վերլուծաբանները` այլ: Իրականում տեղի է ունեցել ուժի ցուցադրության դասական օրինակ, որը քաղաքականության մեջ բավականին լայն տարածում ունեցող և ակտիվորեն օգտագործվող գործիք է:

Ուժի և սպառազինության ցուցադրությունը չի նշանակում, որ այն անպայմանորեն կիրառվելու է որևէ ուժի դեմ: Արևմտյան փորձագետներին անհանգստացրել է հատկապես այն հանգամանքը, որ Ռուսաստանը հավակնում է դառնալ միջուկային հզոր և Արևմուտքի հետ մրցակցող տերություն, քանի որ ՌԴ նախագահը ներկայացրեց միջուկային էներգահամակարգով հրթիռ, որն անխոցելի է որոշ պաշտպանության համակարգերի համար»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահի մարտիմեկյան ելույթը ՌԴ Դաշնային խորհրդում:

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին Պուտինի ելույթը Դաշնային խորհրդում ուժի ցուցադրության էժանագին օրինակ է որակել:

Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախընտրական շրջանում կրկին փորձում է «հզոր տերության» քարոզչություն իրականացնելով ընտրազանգված ձեռք բերել` առիթը օգտագործելով Արևմուտքի հետ մրցակցելու նպատակով: Սակայն Պիոնտկովսկին հորդորում է չընկալել պուտինյան ելույթը միանշանակ: «Ռուսաստանի նախագահը փորձում է համոզել, որ իրականում լինելով պատժամիջոցների տակ և ունենալով տնտեսական լուրջ խնդիրներ, կոռուպցիա երկրում, կախվածություն Արևմուտքից, կարող է արժանի հարված հասցնել Արևմուտքին մրցակցել ԱՄՆ-ի հետ այնինչ երկրի տնտեսությունը պարզապես տապալված է»,- ասել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին