Կարևոր իրադարձություններ

19-ամյա մարզիկը «գրազով» խխունջ է կերել և կաթվածահար եղել

12 Մարտ, 2018 18:45
19-ամյա մարզիկը «գրազով» խխունջ է կերել և կաթվածահար եղել

Մինչ ողբերգությունը Սեմ Բալլարդի մայրը համոզված էր, որ իր ռեգբիստ որդուն ոչինչ չի կարող կոտրել, իսկ տղայի կյանքը կործանած իրը, փաստորեն, ընդամենը եղունգի չափ էր:

Սեմն այդ վիճակում է հայտնվել այն բանից հետո, երբ 2009-ին՝ իր տանը կազմակերպված խնջույքի ժամանակ, հարբած վիճակում խխունջ է կերել: Երիտասարդն իրեն վատ է զգացել, և նրան հիվանդանոց են տեղափոխել: Պարզվել է՝ դա աղքային երիզորդ է, որը կաթվածահար է արել Սեմի օրգանիզմը, գրում է the Sun-ը:

Այս որդերը հանդիպում են կրծողների մոտ, բայց կարող են փոխանցվել նաև խխունջների միջոցով, որոնք սնվում են առնետների ճարպով: Վարակը մարդու օրգանիզմ, որպես կանոն, անցնում է առանց ախտանիշների, բայց հազվադեպ ուղեղի կաթված է առաջանում:

 

 
 
Реклама 00

Սեմի դեպքը հենց այդպիսին էր. նա կոմայի մեջ էր 420 օր:

Երեք տարի առաջ Սեմը դուրս գրվեց հիվանդանոցից, և ընկերները, ում հետ նա այդ օրը հարբել էր, անմիջապես նրան հոգատարությամբ շրջապատեցին և իրենց վրա վերցրին ընկերոջը խնամելու պատասխանատվությունը: Ավելի ուշ նրանք գումար հավաքեցին և տարեկան 25 հազար դոլարով շուրջօրյա խնամակալ վարձեցին նրա համար:

 

Լրահոս

Դիտել ավելին