Կարևոր իրադարձություններ

«Իսրայելի ղեկավարը պահանջել է, որ Ռուսաստանը սաստի Իրանին»

12 Մարտ, 2018 17:33
Հեղինակ՝ Արմեն Հարությունյան
«Իսրայելի ղեկավարը պահանջել է, որ Ռուսաստանը սաստի Իրանին»

Վերջերս պաշտոնական հանդիպման ժամանակ Իսրայելի ղեկավարը պահանջել է, որ Ռուսաստանը սաստի Իրանին․․․ Ի պատասխան՝ Ռուսական իշխանությունները մատնանշել են հակառուսական այն քաղաքականությունը, որ Իսրայելը իրականացնում է Հնդկաստանում, թուրքիայում, վրաստանում, ԱՄՆ-ում, գերմանիայում, ադրբեջանում, ուկրաինայում, արաբական երկրներում․․․ և Հայաստանում․․․

Առաջին անգամ Սիրիայի ղեկավարը զգուշացրել է, որ օդային հարձակումների կրկնման դեպքում իրենք նույնպես կհրթիռակոծեն Իսրայելի տարածքը․․․ Այս կարգի բոլոր տեղեկությունները պետք է ուշքի բերեն մեր ղեկավարներին, բայց նրանք՝ պատսպարված Ռուսական ընդհանուր պաշտպանական համակարգով, իրենց լիովին անպատասխանատու են զգում պետության անվտանգության խնդիրների առաջ․․․

Այսօր զենքի գնումն ու վաճառքը դարձել է իսկական քաղաքականություն․․․ Բոլոր միջոցները պետք է ուղղել նման քաղաքականության իրականացմանը․․․ Մնացածը՝ ինքնորոշում, մարդու իրավունքներ, դեմոկրատիա․․․ վաղուց առասպել են դարձել․․․


 

Լրահոս

Դիտել ավելին