Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությանը

12 Մարտ, 2018 17:17
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությանը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա չի լինելու ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողությանը, քանի որ այդ օրերին նա, ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում: Այս մասին 2rd.am-ին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

- Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում:

Մի քանի օր առաջ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին: Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված նրա այդ նախաձեռնությունը:

-Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Լրահոս

Դիտել ավելին