Կարևոր իրադարձություններ

Ժամանակն է՝ միջազգային հանրությունը ճանաչի Արցախը․ ԱՄՆ նախկին դեսպանի հոդվածը՝ The National Interest-ում

12 Մարտ, 2018 15:38
Ժամանակն է՝ միջազգային հանրությունը ճանաչի Արցախը․ ԱՄՆ նախկին դեսպանի հոդվածը՝ The National Interest-ում

Չնայած չճանաչված լինելու հանգամանքին՝ Արցախը կառուցել է ժողովրդավարություն, որը կարող է վարել միջպետական հարաբերություններ։ Այս մասին նշված է 2004–2006թթ․ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Էվանսի՝ «Կանտեսի՞ արդյոք Թրամփը Լեռնային Ղարաբաղի նախագահի այցը» հոդվածում, որը լույս է տեսել The National Interest ամերիկյան վերլուծական հանդեսում:

Հեղինակի խոսքով՝ ժամանակն է, որ Արցախն ազգերի ընտանիք ընդունվի միջազգային հանրության կողմից:

Հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«2018 թվականին փոքր հայկական հանրապետությունը՝ Լեռնային Ղարաբաղը (կամ, ինչպես հայերն են այն անվանում՝ Արցախը) պայքարում է իրեն ոչնչացնել փորձող ռազմական առումով գերակա մի ուժի դեմ:

Այս շաբաթ Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելելու է Վաշինգտոն։ Նախագահ Թրամփի վարչակազմը նրան պաշտոնական ընդունելության չի արժանացնի, քանի որ ԱՄՆ-ը լուռ է Արցախի անկախության հարցում: 

2016թ․ ապրլյան պատերազմից հետո՝ հուլիսին, անձամբ եմ տեսել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու փաստացի իշխանությունները կառուցել են գործուն ժողովրդավարություն՝ չնայած աշխարհի կողմից չճանաչված լինելու հանգամանքին։

 Ժամանակն է՝ միջազգային հանրությունն ընդունի Արցախի Հանրապետությունն ազգերի ընտանիք։ Արցախի ժողովուրդն ցանկանում է պարզապես ապրել խաղաղ և ազատ։ Նրանք չպետք է մեկուսացվեն մարդկության կողմից և պետք է օգտվեն իրենց իրավունքներից»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին