Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները․ Տիգրան Բալայան

12 Մարտ, 2018 13:20
Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները․ Տիգրան Բալայան

Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունները: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանը զորավարժություններ է սկսել ԵԱՀԿ առջև ստանձնած հանձնառությունների աղաղակող խախտմամբ՝ առանց տեղեկացնելու ԵԱՀԿ մասնակից պետություններին այդ մասին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ մարտի 12-17-ն Ադրբեջանի ԶՈՒ-ն լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի ադրբեջանական բանակի տարբեր ստորաբաժանումների ու միավորումների մասնակցությամբ: 

Զորավարժություններին կմասնակցի մինչև 25.000 զինծառայող, մինչև 250 միավոր տանկ և այլ զրահապատ տեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 1000 հրթիռահրետանային կայանքներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 50 միավոր տարբեր նշանակության ավիացիա: 

 

Լրահոս

Դիտել ավելին