Կարևոր իրադարձություններ

4-5 կմ է մնացել, մտնում ենք Աֆրինի կենտրոն. Էրդողան

12 Մարտ, 2018 10:37
4-5 կմ է մնացել, մտնում ենք Աֆրինի կենտրոն. Էրդողան

Թուրքական ԶՈւ-ն ամեն վայրկյան կարող է մտնել Աֆրին: Haberturk լրատվական կայքի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Շատ լավ ենք առաջ ընթանում, ու է՛լ ավելի լավ է լինելու: Այժմ 4-5 կմ է մնացել, մտնում ենք Աֆրինի կենտրոն: Այս պահի դրությամբ ոչնչացրել ենք 3.300 քուրդ ահաբեկչի», - ասել է նա

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի, ապա ցամաքային ստորաբաժանումների աջակցությամբ հունվարի 20-ին ներխուժել էր Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջան։ 

«Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին