Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն ու Եվրոպան իրավունք չունեն խոսել մարդու իրավունքների մասին. Լարիջանի

10 Մարտ, 2018 16:38
ԱՄՆ-ն ու Եվրոպան իրավունք չունեն խոսել մարդու իրավունքների մասին. Լարիջանի

ԱՄՆ-ը և Եվրոպան իրավունք չունեն խոսել մարդու իրավունքների մասին, քանի որ իրականացնում են հանցագործություններ: Pars today-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի դատական դեպարտամենտի տնօրեն Մոհամմադ Ջավադ Լարիջանին:

Ժնևում կայանալիք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդաժողովի 7-րդ նստաշրջանի շեմին Լարիջանին հայտարարել է, որ արևմտյան երկրները խախտում են միլիոնավոր մարդկանց իրավունքները և անտեսում նրանց իրավունքները:

«Եմենում հազարավոր մարդիկ սպանվեցին, սակայն այդ երկրի դեմ պատերազմ հրահրողները և մեղավորները պաշտպանված են»,- ասել է նա:

Իրանի մարդու իրավունքների պաշտպան կազմակերպության տեղակալը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաջող փորձ ունի  և  Արևմտյան Ասիայում ժողովրդավարության հիմնական խարիսխն է»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին