Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Հայաստանի խաղաղության տեխնոլոգիան. չարդարացնել Ադրբեջանի հաշվարկը. «Հրապարակ»

10 Մարտ, 2018 10:00
Հայաստանի խաղաղության տեխնոլոգիան. չարդարացնել Ադրբեջանի հաշվարկը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանը սկսում է հեր­թական լայնամասշտաբ զո­րավարժությունը, որին կմասնակցի երկու տասնյակ հազարից ավելի անձնա­կազմ, մի քանի հազար և հարյուր միավոր տեխնիկայի տեսակներ, հրթիռներ: Զորա­վարժություններին փոր­ձարկվելու է լեռնային պայ­մաններում մարտական գոր­ծողությունների իրականացումը:

Ադրբեջանի հերթական լանամասշտաբ զորավարժու­թյունը, անկասկած, Հայաստանում հերթական անգամ կտա հնարավոր պատերազմի անխուսափելիության մասին գնահատականների և հայ­տարարությունների առիթ, որոնք կհնչեն շռայլորեն: Եթե, իհարկե, այդ հայտարարու­թյունները հնչում են աքսիոմատիկ այն ճշմարտության հիմքով, որ խաղաղության համար պետք է պատրաստ լինել պատերազմի, ապա դրանք, իհարկե, կարող են լի­նել հասկանալիության ու ռացիոնալության դաշտում:

Պարզ պետք է լինի թերևս մեկընդմիշտ, դուր գա դա մեզ, թե ոչ, ուզենք, թե ոչ, երազել ենք հենց այդպիսի խաղաղության մասին, թե այլ, միևնույն է՝ Ադրբեջանն իր որակներով, մտածողու­թյամբ և ագրեսիվությամբ այլ ելք չի թողնում, քան մշտապես պատերազմի պատրաստ լինելու գնով զսպել այդ պատերազմը և Ադրբեջանին թույլ չտալ վայրկյան իսկ մտածելու, որ կարող է պատերազմով լուծել որևէ հարց:

Ընդ որում՝ հենց սրանից է կախված նաև մի­ջազգային հանրության վե­րաբերմունքը, այն իմաստով, որ հենց Հայաստանի պատ­րաստ լինելն ու դիմադրողականությունն է նաև, որ Ադրբե­ջանին զրկելու է պատերազ­մի միջազգային լեգիտիմությունից:

Սակայն պատերազմի մա­սին խոսակցությունները Հայաստանում շատ հաճախ ունենում են պարզապես բան­դագուշանքի կամ խուճապա­հարության դրսևորումներ, թեև փորձ է արվում դրանք մատուցել իբրև քաղաքագի­տական և փորձագիտական գնահատականներ: Դա ար­դեն հարված է Հայաստանի ազգային անվտանգությանը, որովհետև, մեծ հաշվով, նա­և այդ հաշվարկները՝ հայաստանյան այդ արձագանքների մասով ունեցած ակնկալիք­ներն են ադրբեջանական վարժանքների հիմքում, Հայաստանում սնուցել խուճա­պային, անկումային, անելա­նելիության և պատերազմի դատապարտվածության տրամադրություններ և այդպիսով ջլատել որևէ կառուցողական և պաշտպանական էներգիա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին