Կարևոր իրադարձություններ

Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողով. կարգախոսն է՝ «Ապրել միասին»

09 Մարտ, 2018 20:58
Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողով. կարգախոսն է՝ «Ապրել միասին»

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ մարտի 9-ին, Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը Հայաստանում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների դեսպանների հետ հանդիպմանը խոսել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, կանոնադրական մյուս մարմինների նիստերի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրել է գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսի ընտրությունը, երևանյան գագաթնաժողովում ընդունվելիք նույնանուն պակտի մշակման գործընթացը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երևանյան գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող Տնտեսական ֆորումի կազմակերպմանը, Երևանի կենտրոնում տեղակայվելիք Ֆրանկոֆոնիայի ավանում անդամ երկրների ներկայացվածության հարցերին:

 
 

Լրահոս

Դիտել ավելին