Կարևոր իրադարձություններ

Պուտինը չգիտի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու համար մեղադրվողներն ում համար են աշխատել

09 Մարտ, 2018 18:10
Պուտինը չգիտի՝ ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու համար մեղադրվողներն ում համար են աշխատել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները, ովքեր մեղադրվում են ԱՄՆ-ում ընտրություններին միջամտելու համար, նույն հաջողությամբ կարող էին ամերիկացի լինել: Այս մասին հայտնում է Ria Novosti գործակալությունը:

«Ինչու եք որոշել, որ ռուսական իշխանությունները, այդ թվում` ես, ինչ-որ մեկին դա անելու թույլտվություն են տվել: Ոչինչ չի փոխվել մեր՝ Սանկտ Պետերբուրգում (2017 թ. հունիս- խմբ.) կայացած խոսակցությունից հետո: Ինչ-որ անուններ են հայտնվել, ով ի՞նչ: Այս նույն հաջողությամբ դրանք կարող էին ամերիկացնիներ անուններ լինել, ովքեր այստեղ նստած միջամտում են ձեր քաղաքական գործընթացին»,- ասել է Պուտինը NBC-ին տված հարցազրույցում:

«Աշխարհը շատ մեծ և բազմազան է, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջջ հարաբերությունները շատ բարդ են: Դուք ինձ հայտնեցիք անհատների անուններ, ովքեր ռուս են: Ռուս լինելով հանդերձ՝  նրանք կարող են աշխատել ամերիկյան ընկերությունների համար, անգամ որոշ թեկնածուների համար: Դա իմ խնդիրը չէ»,- հավելել է ՌԴ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին