Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումը ծանր հարված կհասցնի զարգացող երկրներին. ՄԱԿ

09 Մարտ, 2018 12:30
ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումը ծանր հարված կհասցնի զարգացող երկրներին. ՄԱԿ

ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (ՅՈՒՆՔԹԱԴ) գլխավոր քարտուղար Մուհիսա Քիթույին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներմուծման մաքսերի սահմանումը ծանր հարված կհասցնի զարգացող երկրներին, որոնք պատասխան միջոցներ ձեռնարկելու հնարավորություն չունեն: Այս մասին հաղորդում է  Reuters գործակալությունը:

«Զարգացող երկրները, անցումային տնտեսությունները, ավելի քիչ զարգացած երկրներն ի վիճակի չեն պատասխան քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, այդ երկրները, դառնալով «գործընթացի զոհեր», այժմ քիչ բան կարող են անել»,- ասել է գլխավոր քարտուղարը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին