Կարևոր իրադարձություններ

«Վրացական լեգիոնի» մարտիկներն Ուկրաինայից փախան Ադրբեջան»

09 Մարտ, 2018 11:47
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Վրացական լեգիոնի» մարտիկներն Ուկրաինայից փախան Ադրբեջան»

Նկարում պատկերված երիտասարդները այսպես կոչված «Վրացական լեգիոնի» զինվորներն են, որոնք մի քանի անգամ հայտնվել են մամուլի էջերում իբր իրենցից լուրջ ուժ ներկայացնող մարտիկներ:

Իրականում Վրաստանում մի քանի քրեական գործ է հարուցվել սրանց վրա: 2014 թվականից նրանք կռվում էին Դոնբասում, իբր աջակցում էին ուկրաինական զորքերին և նույնիսկ գրանցվել էին Ուկրաինայի ԶՈւ կազմում: Հետագայում լեգիոնի հրամանատար Մամուկ Մամուլաշվիլին հայտարարել էր, որ իրենց պատրաստվում են կռվել նաև Արցախում /Ղարաբաղում/, որպեսզի աջակցեն իրենց ադրբեջանցի եղբայրներին:

Սակայն լեգիոնի գլխավոր նպատակը ոչ թե հակաահաբեկչական մարտերը կամ ադրբեջանական բանակին օգնելն էր, այլ պարզ ու հասարակ թալանն էր: 

Լեգիոնի զինվորները սկսում են զբաղվել թալանով, մարդկանց են գողանում, ծեծում ,թալանում, սպանում և կորցնում տարբեր անտառներում: Հետո գրավում են կես միլիարդ դոլլար արժողությամբ գործարանի տարածք, որը գտնվում է Կիևում ու որտեղ գտնվում էր ԱՐԵՅ ինժիներական խմբի գործարանները և պետք է արտադրվեր զրահատեխնիկա և տանկեր:

Նման հանցագործություններ կատարելու համար սրանց դուրս են շպրտում նաև Ուկրաինական ԶՈւ կազմից ու այստեղ ևս քրեական գործեր են հարուցվում սրանց դեմ:

Դե միջազգային հեղինակություն վայելող հանցագործները, գողերը և թալանչիները որտե՞ղ կարող էին ապահով զգալ իրենց: Իհարկե Ադրբեջանի հանրապետությունում՝ Իլհամ Ալիևի բարձր հովանո ներքո: Ահա , լուսանկարում պատկերված հանցագործ տարերը գտնվում են Բաքվի Հեյդար Ալիև օդանավակայանում: Մնաց սպասենք, թե Ադրբեջանում ինչ հանցագործություններ են կատարելու ու քանի մարդ են սպանելու կամ ինչեր են գրավելու:

 

Լրահոս

Դիտել ավելին