Կարևոր իրադարձություններ

Սոբչակը հայտնվել է Ուկրաինայի «սև ցուցակում»

09 Մարտ, 2018 11:20
Սոբչակը հայտնվել է Ուկրաինայի «սև ցուցակում»

Հաղորդավարուհի, ՌԴ նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը Կիևի իշխանություններից Ղրիմ այցելելու թույլտվություն է խնդրել, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել, ավելին՝ հայտնվել է սկանդալային «Миротворец» կայքի տվյալների բազայում: Այս մասին հայտնում է Dni.ru-ն:

Նշենք, որ վերոնշյալ կայքում ուկրաինացիները ներառում են այն անձանց, ում, իրենց կարծիքով, պետք է արգելել մեկնել Ուկրաինա:

Սոբչակն Ուկրաինայի իշխանությունների այդ քայլը «հերթական հիմարություն» է որակել:

«Ես բոլոր փաստաթղթերը վաղուց ուղարկել եմ Ուկրաինայի միգրացիոն ծառայությանն ու դեսպանությանը: Չնայած նրանք հերքում են դրանք ստանալու փաստը, մենք դրանք ուղարկել ենք պաշտոնական նամակներով: Եվ պատասխան մենք չենք ստացել»,- ասել է Սոբչակը:

Նա հավելել է, որ ցանկանում էր Ղրիմ գնալ ոչ թե նախընտրական քարոզչությամբ զբաղվելու համար, այլ՝ մարդասիրական առաքելությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին